Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղում Դոնեցկի Շախտյորը 2-1 հաշվով հաղթել է Դոնեցկի Մետալուրգին:
Շախտյորից աչքի են ընկել Տեյշեյրան և Կուչերը, իսկ Մետալուրգից՝ Մորոզյուկը: Սա Շախտյորի 8-րդ հաղթանակն էր գավաթի խաղարկության պատմության մեջ:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին և դեղին քարտ ստացել:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մինչև Շախտյոր տեղափոխվելը խաղում էր Մետալուրգում:
