Հոկեյի աշխարհի առաջնությունը Ֆինլանդիայում սկսվել է սկանդալով: Պարզվել է, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը մեղավոր է 77 մարդու մահվան մեջ, դարձել է Ֆինլանդիայի հավաքականի «դեմքը»:
Ինչպես հայտնում է РБК-ն, վկայակոչելով ֆիննական ԶԼՄ-ները, Հելսինկիում սառցե արենայում տեղադրվել է հսկայական պաստառ` հոկեյիստների նկարներով: Երկրպագուները կարող էին փոխարինել մարզիկների դեմքերը իրենց նկարներով` ինտերներտով նկարներն ուղարկելու միջոցով: Սակայն այն բանից հետո, երբ ամրացրել են պաստառը, ծագեց սկանդալը:
Բանն այն է, որ վահանակի վրա հայտնվել էր ոչ միայն Բրեյվիկի նկարը, այլ նաև Ֆինլանդիայի բնակիչ Նիկիտա Ֆուգանտինիինը, որը դատապարտվել է երեք մարդու սպանության համար:
Այն բանից հետո, երբ նկատել են տհաճ սխալը, Բրեյվիկի դեմքը փորձել են թաքցնել, այնուհետև հանել են պաստառը, ինչպես նաև Ֆուգանտինի դեմքը:
