Օլիմպիական խաղերը բացելու է Duran Duran խումբը

    • Սպորտ - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 16:56

2012 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնի Հայդ պարկում Օլիմպիական խաղերը բացելու է Duran Duran խումբը: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Համերգը կազմված է չորս խմբերի ելույթներից:

Duran Duran-ը ներկայացնում է Անգլիան, Շոտլանդիայից ելույթ է ունենալու երգիչ Փաոլո Նիտինին, Ուլեսից  Stereophonics խումբը, իսկ Հյուսիսային Իռլանդիայից` Snow Patrol-ը: Երգիչների ելույթներին զուգահեռ ցուցադրվելու է Լոնդոնում «Օլիմիական խաղերի» միացումը:

Duran Duran-ի առաջատար Սիմոն Լե Բոնը հայտարարել է, որ իր խմբի համար Խաղերի բացման ժամանակ ելույթը վերջին տասնամյակում ամենանշանակալի իրադարձությունն է լինելու:

Համերգի տոմսերը վաճառքի են հանվելու մայիսի 4-ին: Տոմսերի գինը 60 ֆունտ է: Սպասվում է, որ համերգին ներկա է գտնվելու 80 հազար մարդ:

Հայդ պարկում տեղի է ունենալու նաև մեկ այլ համերգ` նվիրված Խաղերի փակմանը: Օգոստոսի 12-ին ելույթ կունենան Blur-ը, New Order-ը և The Specials-ը:

  1. Մարեյը բաց է թողնելու Ռոլան Գարոսը
    Աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը հայտարարել է, որ չի մասնակցելու թենիսի մեծ սաղավարտի 2-րդ մրցաշարին՝ Ռոլան Գարոսին:
    16:43 22/05/2013
  2. Սթենլիի գավաթ. Բոստոնին մեկ քայլ է բաժանում եզրափակիչից
    Հոկեյի Սթենլիի գավաթում տեղի ունեցան կոնֆերենցիաների կիսաեզրափակիչների 3-րդ և 4-րդ սերիաների 2 հանդիպումներ:
    16:22 22/05/2013
  3. NBA. Սան Անտոնիոն երկրորդ հաղթանակն է տանում
    Բասկետբոլի ազգային լիգայում տեղի ունեցավ արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ Սան Անտոնիո-Մեմֆիս սերիայի 2-րդ հանդիպումը:
    16:05 22/05/2013
  4. Տեր-Շտեգենը մերժել է Ինտերին և Արսենալին
    Football Espana-ն տեղեկացնում է, որ Մյունխենգլադբախի Բորուսիայի դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենը մերժել է Ինտերին և Արսենալին, որպեսզի տեղափոխվի Բարսելոնա:
    15:50 22/05/2013
  5. 592 հազար դոլար Ֆերգյուսոնի մաստակի համար
    Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մաստակը eBay աճուրդում վաճառվել է 592 հազար դոլարով:
    08:08 22/05/2013
  6. Զեդորֆը գլխավորելու է Միլանը
    Sport Mediaset պարբերականը տեղեկացնում է, որ հոլանդացի ֆուբտոլիստ Կլարենս Զեդորֆը հաջորդ մրցաշրջանից լինելու է Միլանի նոր գլխավոր մարզիչը:
    21:08 21/05/2013
  7. Ինչաուստին հաղթել է Ջիրո դ՛Իտալիայի 16-րդ փուլում
    Իսպանացի հեծանվորդ Բենիատ Ինչաուստին, ով ներակայացնում է Movistar թիմը, հաղթել է Ջիրո դ՛Իտալիա հեծանվարշավի 16-րդ փուլում:
    21:01 21/05/2013
  8. Արսենալը պատրաստ է ռեկորդային առաջարկ անել Հիգուաինին
    Լոնդոնի Արսենալը պատրաստ է իր համար ռեկորդային գումարներ առաջարկել Ռեալի հարձակվող Գոնսալո Հիգուաինի համար:
    14:19 21/05/2013
  9. Եվրոպա լիգայի եզրափակիչը 2015 թվականին անցկացվելու է Վարշավայում
    Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2014-2015 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը ամենայն հավանականությամբ կայանալու է Վարշավայի ազգային մարզադաշտում:
    14:12 21/05/2013
  10. Ֆերգյուսոնը ճանաչվել է տարվա և տասնամյակի լավագույն մարզիչը
    Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը երկրի մենեջերների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա և տասնամյակի Անգլիայի լավագույն մարզիչը:
    14:03 21/05/2013