Sky Sports-ին հայտնի է դարձել, որ Բարսելոնայի 41-ամյա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հեռանում է ակումբից՝ չնայած ակումբի խաղացողների ու ղեկավարության խնդրանքներին: Պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսին:
Բարսելոնան Գվարդիոլայի ղեկավարությամբ 4 տարիների ընթացքում 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան եւ բազմաթիվ այլ տիտղոսներ:
Բարսելոնան գլխավորելու հավակնորդներ են համարվում Ֆրանսիայի հավաքական գլխավոր մարզիչ Լորան Բլանը, Ատլետիկի մարզիչ Մարսելո Բյելսան, Ռոմայի մարզիչ Լուիս Էնրիկեն եւ Չելսիի նախկին մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը:
