Հոկեյի ազգային լիգայի (NHL) Սթենլիի գավաթում շարունակվում են 1/8 եզրափակիչի հանդիպումները: Օտտավա Սենատրորզը պարտություն է կրել Նյու Յորք Ռեյնջերսից 2-3 հաշվով, իսկ սերիայում հաշիվը դարձել է 3-3: Մյուս խաղում Չիկագո Բլեք Հոուքսը 0-4 հաշվով պարտվել է Ֆինիքս Կոյոտսին: Այս զույգում սերիայի հաշիվը դարձավ 4-2 հօգուտ Ֆինիքսի եւ վերջինս դուրս եկավ ¼-րդ եզրափակիչ:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ Ֆիլադելֆիա Ֆլայերզը, Լոս Անջելես Քինգսը, Սենտ Լյուիս Բլյուզը եւ Նեշվիլ Պրեդատորզը:
