ԱՄՆ Ինդիանա-Ուելս քաղաքում ընթացող թենիսի Մասթերս մրցաշարի 1/8 եզրափակչում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը 3-6, 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել Ժո Վիլֆրեդ Ցոնգայի նկատմաբ: Քառորդ եզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը Ռաֆայել Նադալն է:
Տեղեկացնենք, որ Նալբանդյանը եւ Նադալը հանդիպել են 6 անգամ: 4 հաղթանակ տարել է Նադալը, 2-ը՝ Նալբադյանը: Նրանց վերջին հանդիպումը կայացել է 2011թ ԱՄՆ բաց առաջնությունում: 3-րդ փուլում Նադալը հաղթել էր 7-6, 6-1, 7-5 հաշվով:
Քառորդ եզրափակչի մյուս զույգերն են՝ Ջոկովիչ-Ալմագրո, Սիմոն-Իզներ, Ֆեդերեր-Դել Պոտրո/Իստոմին:
