Մարադոնան համաձայնության է եկել Բրեստի «Դինամո»-ի հետ

  • Սպորտ - 15 Մայիսի 2018, 11:54
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան կաշխատի Բելառուսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բելառուսական ԶԼՄ-ները: Մարադոնան համաձայնության է եկել Բրեստի «Դինամո»-ի հետ և կգլխավորի ակումբը որպես թիմի մարզիչ:
Նա կմասնակցի նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց որպես լրագրող: Այստեղ նա կներկայացնի Վենեսուելայի հանրային հեռուստաընկերությունը:

Ամենաընթերցվածը