Ռոբերտո Մանչինին նշանակվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

  • Սպորտ - 15 Մայիսի 2018, 10:38
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոբերտո Մանչինիին նշանակել է հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:

Նախքան Մանչինին հավաքականը գլխավորում էր Ջամպիեռո Վենտուրան: Նրա օրոք Իտալիայի հավաքականը 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը:

Մինչ այս Մանչինին գլխավորում էր ռուսական Զենիթ ակումբը:

Ամենաընթերցվածը