Ինտերի ավագը չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում

  • Սպորտ - 14 Ապրիլի 2018, 18:14
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հայտարարել է 34 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտնվել են աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում:

Ինչպես և ակնկալվում էր, Ինտերի ավագ և առաջատար Մաուրո Իկարդին դուրս է մնացել հայտացուցակից: Սամպաոլին Իկարդիին չէր հրավիրում վերջին խաղերին, իսկ որոշ պարբերականների տեղեկություններով, հարձակվողի մուտքը հավաքականում փակել էր անձամբ Լեո Մեսսին:

Հիշեցնենք, որ առաջնության D Խմբում Ալբիսելեստեն մրցելու է Իսլանդիայի, Նիգերիայի և Խորվաթիայի հավաքականների հետ:

Ընդհանուր ցուցակին կարող եք ծանոթանալ հղումով:

Ամենաընթերցվածը