Եվրոպա լիգա. հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

  • Սպորտ - 13 Ապրիլի 2018, 10:11
Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացել են քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը:

Լոնդոնի Արսենալը Մոսկվայում ոչ ոքի՝ 2-2 է խաղացել ԲԿՄԱ-ի հետ և առաջին խաղում 4-1 հաղթանակի շնորհիվ մտել կիսաեզրափակիչ:

Մարսելը սեփական հարկի տակ 5-2 ջախջախել է Լայպցիգին և անցել հաջորդ փուլ: Առաջին խաղում հաղթել էր գերմանական ակումբը 1-0 հաշվով:

Ավստրիական Զալցբուրգը, չնայած առաջին խաղում իտալական Լացիոյից կրած 2-4 պարտությանը, պատասխան խաղում հաղթել է 4-1 հաշվով:

Կիսաեզրափակիչի չորրորդ մասնակիցն է Մադրիդի Ատլետիկոն, որը 0-1 զիջել է պորտուգալական Սպորտինգին, սակայն կիսաեզրափակիչ է մտել առաջին խաղում 2-0 հաղթանակի շնորհիվ:

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կայանալու է այսօր՝ ապրիլի 13-ին:

Ամենաընթերցվածը