ՉԼ. Սիթին խնդիրներ չունեցավ Բազելում, Յուվենթուսն ու Տոտենհեմը ոչ ոքի խաղացին

  • Սպորտ - 14 Փետրվարի 2018, 10:05
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացել են 1/8 եզրափակչի առաջին խաղերը:

Մանչեսթեր Սիթին մրցակցի հարկի տակ 4-0 հաղթեց Բազելին: Աչքի ընկան Իլքայ Գյունդողանը 2 անգամ, Բերնարդո Սիլվան և Սերխիո Ագուերոն:

Մյուս խաղում պայքարն ավելի թեժ էր: Յուվենթուսի հարձակվող Գոնսալո Իգուաինը առաջին 10 րոպեներին 2 գնդակ ուղարկեց Տոտենհեմի դարպասը, սակայն Հարի Քեյնի և Քրիստիան Էրիկսենի գոլերի շնորհիվ անգլիական թիմը ոչ ոքի խաղաց Թուրինում՝ 2-2:  

Ամենաընթերցվածը