Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը. Փհենչհան-2018

  • Սպորտ - 13 Փետրվարի 2018, 15:13

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի տղամարդկանց 1,5 կմ սպրինտում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 3:37.40 արդյունքով և զբաղեցրել 72-րդ տեղը: Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլը: Որակավորման փուլը հաղթահարել են միայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները:

Կանանց սպրինտում պետք է մեկնարկ ունենար նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Կատյա Գալստյանը, սակայն վերջինս չի հայտավորվել:

Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Ամենաընթերցվածը