250 միլիոն Հարի Քեյնի համար

  • Սպորտ - 13 Փետրվարի 2018, 12:07
Don Balon պարբերականը տեղեկացրել է, որ Թուրինի Յուվենթուսը պատրաստ է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար 250 մլն եվրո ծախսել։

Ըստ պարբերականի, Իտալիայի չեմպիոնների ղեկավարությունը ցանկանում է Պաուլո Դիբալայի համար համարժեք մակարդակի հարձակվող գտնել։ Նման մտահոգությունները պայմանավորված են նաև ներկա հարձակվողներ Գոնսալո Իգուաինի և Մարիո Մանջուկիչի տարիքով։

Հիշեցնենք, որ Քեյնի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը համարվում է Մադրիդի Ռեալը։

Ամենաընթերցվածը