Տնային պայմաններ երկրպագուների համար. Բավարիայի նորարարությունը

  • Սպորտ - 13 Փետրվարի 2018, 11:54
Մյունխենի Բավարիայի ղեկավարությունը և Մարիոթ հյուրանոցային ցանցի ներկայացուցիչները պայմանագիր են կնքել, համաձայն որի 2019 թվականից երկրպագուները հնարավորություն կունենան լյուքս դասի սենյակներից հետևել թիմի խաղերին։

Սենյակները ներառելու են մեծ անկողին, հեռուստացույց, մինիբար և այլ մանրուքներ, որոնք բնորոշ են հյուրանոցային համարներին։

Ալյանց Արենան, որը 75000 հանդիսատես է տեղավորում, կդառնա նման նորարարության առաջին կիրառողը։ Երկրպագուները հնարավորություն կունենան նախօրոք պատվիրել սենյակները ինչպես առաջնության, այնպես էլ եվրոգավաթային խաղերի համար։

Նշենք, որ Բավարիայից զատ նման նորարարական քայլի է ձգտում նաև Մադրիդի Ռեալը։

Ամենաընթերցվածը