Մեկնարկում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումները

  • Սպորտ - 13 Փետրվարի 2018, 09:54
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին կկայանան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումները: 1/8 եզրափակչում «Յուվենտուս»-ը սեփական հարկի կընդունի «Տոտենհեմ»-ին, իսկ «Բազել»-ը Շվեյցարիայում կխաղա «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Երկու հանդիպումներն էլ կսկսվեն Երևանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիևում:

Ամենաընթերցվածը