Գերմանիայի հավաքականը շարունակում է գլխավորել մեդալային հաշվարկը

  • Սպորտ - 12 Փետրվարի 2018, 23:12
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 3-րդ օրվանից հետո մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիայի հավաքականը:

Գերմանացի մարզիկները 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ ունեն: 2-րդ տեղում Հոլանդիայի հավաքականն է՝ 3 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե մեդալներով, իսկ եռյակը եզրափակում է Նորվեգիան՝ 2 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Նշենք, որ առաջին ոսկե մեդալները նվաճեցին նաև Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հավաքականները:

Ամենաընթերցվածը