Իռեն Վյուստը 5-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն

  • Սպորտ - 12 Փետրվարի 2018, 19:11
Օլիմպիական խաղերի չմշկավազքի եզրափակիչ պայքարում 1500 մ տարածությունը առաջինը անցավ հոլանդացի Իռեն Վյուստը և 5-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն:

Վյուստը 0.20 վայրկյանով գերազանցեց Ճապոնիան ներկայացնող Միհո Տակագիին, ևս 0.91 վայրկյանով՝ իր հայրենակից Մերիտ Լենստրին:

Նշենք, որ 2 ոսկե մեդալ հոլանդացի մարզուհին նվաճել է Սոչիի խաղերի ժամանակ, մեկական մեդալ էլ՝ Վանկուվերի և Թուրինի օլիմպիական խաղերի ժամանակ:

Ամենաընթերցվածը