Ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

  • Սպորտ - 12 Փետրվարի 2018, 17:23
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կկայանա Բուխարեստում մարտի 26-ից ապրիլի 1-ը:

Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Ալբանիայում, սակայն որակազրկումների շարքում կային նաև ալբանացի մարզիկներ, այդ իսկ պատճառով ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրաժարվեց Եվրոպայի առաջնությունը այնտեղ անցկացնելու մտքից:

Ամենաընթերցվածը