Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում Լիժենն է

  • Սպորտ - 12 Փետրվարի 2018, 10:26
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանությունն ավարտվել է, և շախմատիստները գիտեն իրենց մրցակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը մեկնարկային տուրում կլինի Դին Լիժենը: Մյուս զույգերը կկազմեն Կրամնիկը և Գրիշչուկը, Կարյակինը և Մամեդյարովը, Կարուանան և Սոն:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում: Շախմատիստները կխաղան 14 տուր և կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: 

Ամենաընթերցվածը