Փհենչհան 2018. օրվա բոլոր մեդալները

  • Սպորտ - 11 Փետրվարի 2018, 19:10
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը խաղարկվել է մեդալների 5 հավաքածու: Տղամարդկանց 30 կմ սկիաթոլոնում բոլոր մեդալները նվաճել են նորվեգացի դահուկորդները:

Չմշկավազքի տղամարդկանց 5000 մետր մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է հոլանդացի Սվեն Կրամերը: Արծաթե և բրոնզե մեդալները ստացել են Կանադայի և Նորվեգիայի ներկայացուցիչները:

Բիաթլոնի տղամարդկանց 10 կմ-ում հաղթել է գերմանացի Արնդ Պայֆերը, իսկ մյուս մեդալները նվաճել են չեխ և իտալացի մարզիկները:

Կանանց ազատ ոճի մոգուլում օլիմպիական չեմպիոն է դարձել ֆրանսիացի Պերին Լաֆոնը, արծաթե ու բրոնզե մեդալները նվաճել են կանադացի և ղազախ մարզիկները:

Սահնակի տղամարդկանց մենապայքարում ոսկե մեդալը նվաճել է Դավիդ Գլյարշերը, իսկ մյուս մեդալներին արժանացել են ԱՄՆ ու Գերմանիայի ներկայացուցիչները:

Մեդալային հաշվարկում առաջատարը Գերմանիան է 3 ոսկե ու 1 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ արդյունքով Հոլանդիան է, իսկ երրորդը Նորվեգիան է, որի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Ամենաընթերցվածը