Միակ առաջնությունը, որտեղ չեմպիոնական պայքարը շարունակվում է

  • Սպորտ - 11 Փետրվարի 2018, 15:30
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Նապոլին սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթեց Լացիոյին: Նապոլիի կազմում գոլերի հեղինակ դարձան Խոսե Կալյեխոնը, Մարիո Ռուին, Դրիս Մերտենսը, մեկ անգամ էլ Լացիոյի պաշտպան Ուոլիսը ինքնագոլի հեղինակ դարձավ:

Հաղթանակ շնորհիվ Նապոլին 63 միավոր վաստակեց՝ շրջանցելով Յուվենթուսին, որը 62 միավորով 2-րդն է:

Իտալիայի առաջնությունը շարունակում է մնալ միակ առաջնությունը, որտեղ չեմպիոնական պայքար դեռ կա: Գործող չեմպիոնի մարզավիճակը ֆանտաստիկ է, քանի որ վերջին 16 խաղերում Ալեգրիի թիմը միայն 1 գոլ է բաց թողել:

Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ Նապոլին դեռ միավորներ է կորցնելու, Սարիի թիմը Եվրոպա լիգայում շատ ջանքեր չի թափի: Չեմպիոնական պայքարը կարող է շարունակվել մինչև վերջին տուրերը, քանի որ Յուվենթուսը երկու ծանր խաղ պետք է ունենա Տոտենհեմի հետ և վերջինիս շրջանցելու դեպքում ¼ եզրափակիչում նույնպես դժվար խաղեր է անցկացնելու, որը անդրադառնալու է նաև առաջնության վրա: 

Ամենաընթերցվածը