Մոուրինյոն ցանկանում է օրինակելի պահվածքի համար մրցանակ ստանալ

  • Սպորտ - 11 Փետրվարի 2018, 15:16
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պրեմիեր լիգայի 27-րդ տուրի Նյուքասլի հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսում հերթական հիշարժան հայտարարությունն է արել:

-Այս տարի կփորձեմ օրինակելի պահվածքի համար մրցանակ նվաճել: Եվ սա լուրջ հայտարարությունն է: Հիմա շատ մրցանակներ կան՝ ամսվա լավագույն մարզիչ, տուրի լավագույն խաղ, և այլն, և այլն: Նրանք պետք է մրցանակ տան այն մարզչին, ով ամենալավ պահվածքն է ցույց տվել: Իսկ քվեարկությանը պետք է մասնակցեն պահեստային մրցավարները: Եթե հաշվի չառնենք Սաութհեմպտոնի հետ խաղում իմ հեռացումը, կարծում եմ, որ մրցաշրջանի վերջում կարող եմ արժանանալ այդ մրցանակին,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 26 տուրից հետո Մանչեսթեր Յունայթեդը 2-րդ տեղում է: Հաղթանակի դեպքում կարմիր սատանաները Մանչեսթեր Սիթիին կզիջեն 13 միավորով:

Ամենաընթերցվածը