Մանչեսթեր Սիթիի հարձակվողը խառնվել է լավագույն ռմբարկուի պայքարին

  • Սպորտ - 11 Փետրվարի 2018, 12:58
Անգլիայի պրեմիեր լիգայի 27-րդ տուրում առաջատար Մանչեսթեր Սիթին 5-1 հաշվով ջախջախեց Լեսթերին:

Սիթիի կազմում 4 գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռահիմ Սթերլինգը: Լեսթերից միակ պատասխան գոլը խփեց Ջեյմի Վարդին:

Ագուերոն խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի և հավասարվեց Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահին, ով այսօր պետք է խաղա Սաութհեմպտոնի դեմ: Առաջատարը շարունակում է մնալ Հարի Քեյնը, ով Արսենալի հետ խաղում գոլերի թիվը հասցրեց 23-ի:

Ամենաընթերցվածը