Օլիմպիական խաղերը նոր ռեկորդակիր ունի

  • Սպորտ - 10 Փետրվարի 2018, 14:50
Նորվեգացի լեգենդար դահուկորդուհի Մարիտ Բյորգենը Փհենչանի օլիմպիական խաղերի առաջին օրը կարողացավ արծաթե մեդալ նվաճել 15 կմ-անոց մրցավազքում:

Բյորգենը կարիերայի ընթացքում 11-րդ օլիմպիական մեդալը նվաճեց և դարձավ խաղերի պատմության ռեկորդակիր՝ գերազանցելով իտալացի Ստեֆանիա Բելմոնդոյին և ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Ռաիսա Սմետանինային: 37-ամյա նորվեգացու համար Փհենչանի օլիմպիական խաղերը 5-րդն են սկսած 2002 թվականից:

Նշենք, որ 11 մեդալներից 6-ը ոսկե են, 4-ը՝ արծաթե, ևս 1-ը՝ բրոնզե:

Ամենաընթերցվածը