Յուվենթուսը վերջին 16 խաղերում միայն 1 գոլ է բաց թողել

  • Սպորտ - 10 Փետրվարի 2018, 14:25
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Յուվենթուսը 2-0 հաշվով մրցակցի դաշտում կարողացավ հաղթել Ֆիորենտինային: Գոլերի հեղինակ դարձան Ֆեդերիկո Բեռնարդեսկին և Գոնսալո Իգուաինը:

Չոր հաղթանակի շնորհիվ Յուվենթուսը շարունակում է յուրահատուկ սերիան: Բոլոր մրցաշարերում վերջին 16 խաղերում Ալեգրիի թիմը միայն մեկ անգամ է գոլ բաց թողել՝ Վերոնայի հետ խաղում, որում հաղթել է 3-1 հաշվով:

16 խաղերի ընթացքում գործող չեմպիոնը 14 հաղթանակ է տարել և երկու անգամ 0-0 խաղացել, Ինտերի և Բարսելոնայի հետ:

Նշենք, որ երեքշաբթի օրը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Յուվենթուսն ընդունելու է Տոտենհեմին:

Ամենաընթերցվածը