Չելսին հնարավոր է մեկ ընտանիքի պատճառով չվերակառուցի մարզադաշտը

  • Սպորտ - 13 Հունվարի 2018, 15:00
Լոնդոնի Չելսին կանգնել է բավականին անսովոր խնդրի առաջ: Թիմի ղեկավարությունը ծրագրել է սկսել մարզադաշտի վերակառուցումը, իսկ մեկ տարի առաջ Ռոման Աբրամովիչը կարողացել է Լոնդոնի քաղաքապետից թույլտվություն ստանալ:

Սակայն Քրոսուեյթների ընտանիքը, որն ապրում է Սթեմֆորդ Բրիջի հարևանությամբ, հայտարարել է, որ վերակառուցման դեպքում իրենք զրկվելու են արևի լույսից և դատական գործընթացի միջոցով կարողացել են հաղթել և թույլ չտալ վերակառուցումը:

Ընդ որում, ընտանիքը դեմ չէ վերակառուցմանը, սակայն առաջարկում է փոխել արևելյան տրիբունայի ձևը, որը հենց հանդիսանում է արևի լույսը փակող տրիբունան:

Մոտակա օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել և լուծում գտնել ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը մտադիր է մինչև 2024 թվականը լուծել վերակառուցման հարցը՝ ծախսելով մոտ 1 մլրդ ֆունտ:

Ամենաընթերցվածը