«Ռեալ»-ը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի համար 400 միլիոն եվրո վճարել

  • Սպորտ - 12 Հունվարի 2018, 20:41

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է 400 միլիոն եվրո վճարել Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Նշվում է, որ «Ռեալ»-ը կձգտի տրանսֆերը իրականացնել 2019թ. ամռանը: Նեյմարը «Բարսելոնա»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին 222 միլիոն եվրո է վճարել:

Ամենաընթերցվածը