Հայաստանի պատանեկան ֆուտբոլի բոլոր թիմերը կմարզեն արգենտինացի մասնագետները

  • Սպորտ - 12 Հունվարի 2018, 16:18
Հայաստանի ֆուտբոլի բոլոր պատանեկան թիմերը կմարզեն Արգենտինայից հրավիրված 6 մասնագետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Հունվարի 20-ից հետո արգենտինացի մարզիչները կժամանեն Երևան: Գալիս են 6 մասնագետ: Բոլոր պատանեկան թիմերը կմարզեն արգենտինացի մասնագետները: Այն մարզիչը, ում գլխավորությամբ մարզչական շտաբը գալիս է Հայաստան, մարզել է Արգենտինայի 19 տարեկանների թիմը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը: Նրանց առաջ հստակ խնվիր է դրված` բարձրացնել հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմը: Ինչպես նաև խնդիր ունեն բարձրացնել 17 և 19 տարեկանների հավաքականների արդյունքները»,-ասաց Հայրապետյանը:

Վերջինիս կարծիքով, հայաստանյան մարզիչների մակարդակը շատ ցածր է: «Մեզ մոտ հիմա սկսվում է մեկ այլ գործընթաց` մարզիչների լիցենզիայի հետկանչի գործընթացը»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Արգենտինացի մասնագետները Հայաստան են ժամանել 2017 թվականի դեկտեմբերին:

Ամենաընթերցվածը