Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ

  • Սպորտ - 12 Հունվարի 2018, 15:46

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ Հայրապետյանը: «Ոչ, ես հրաժարական չեմ տալու: Ես ունեմ իմ ծրագրերը և լավ եմ անում այդ ծրագրերը: Ես չեմ տեսնում այն մարդուն, ով իմ ստեղծածի վրա կարող է ինչ-որ բան ավելացնել: Եթե կա մեկը, եկող տարի ընտրություններն են, թող գա առաջադրի իր թեկնածությունը»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Վերջինիս խոսքով` ինքը միշտ իր խոսքի տերն է եղել, և փողոցային, ընկերական խոսակցություններին պետք է վերջ տալ:

Ամենաընթերցվածը