Մոսկվայի «Արարատ»-ը հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբում

  • Սպորտ - 12 Հունվարի 2018, 15:43
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ես զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ, սակայն ամեն ինչ հայտնել չեմ կարող: Սամվել Կարապետյանը կդառնա «Ավան-ակադեմիա» ակումբի սեփականատերը: Իսկ ինչ վերաբերում է բարձրագույն խմբում առաջին խմբի թիմերի մասնակցությանը, ապա բոլոր ցանկացողները կստանան այդ իրավունքը, եթե թիմերի երկրորդ ակումբները չեն: «Ավան-ակադեմիա» թիմը՝ նույնպես»,-ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով` Հայաստանի բարձրագույն խմբի հանդիպումները շուտով կրկին կհեռարձակվեն հեռուստատեսությամբ, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ հեռուստաալիքը կհեռարձակի այն:

Երևանի «Ավան-ակադեմիա» ֆուտբոլային ակումբը վերանվանվել է և դարձել է Մոսկվայի «Արարատ»:

Ամենաընթերցվածը