Դորտմունդի Բորուսիայի 9 ֆուտբոլիստներ քյաբաբ են կերել և թունավորվել

  • Սպորտ - 12 Հունվարի 2018, 10:33
Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստներն իսպանական Մարբելայում հավաքի ժամանակ հավի քյաբաբ են կերել և աղեստամոքսային հիվանդություն ձեռք բերել: Այս մասին հայտնում է Եվրոսպորտը:

Քյաբաբից թունավորվել են միանգամից 9 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ երկու դարպասապահները՝ Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելլերը, պաշտպան Մարկ Բարտրան, կիսապաշտպաններ Անդրե Շյուրլեն, Նուրի Շահինը և ուրիշներ:

Հունվարի 14-ին Գերմանիայի առաջնությունում Բորուսիան խաղալու է Վոլֆսբուրգի հետ: 

Ամենաընթերցվածը