Անչելոտին փոխարինելու է Վենգերին. Corriero dello sport

  • Սպորտ - 11 Հունվարի 2018, 17:43
Իտալական Corriero dello sport պարբերականը հաղորդել է, որ իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին համաձայնեցրել է Արսենալի հետ պայմանագիրը և ամռանը փոխարինելու է Արսեն Վենգերին:

Արսենալի ղեկավարությունը որոշել է, որ Վենգերի ժամանակը թիմում անցել է և պատրաստվում է փոխարինել նրան Անչելոտիով, ով 2009-2011 թվականների ընթացքում աշխատել է լոնդոնյան մեկ այլ թիմում՝ Չելսիում:

Պարբերականը գրել է, որ Արսենալի ղեկավարությունը պատրաստ է իտալացի մասնագետին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ տալ:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը Արսենալի գլխավոր մարզչի պաշտոնում է 1996 թվականից: 22 տարիների ընթացքում ֆրանսիացին 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Նրա գլխավորությամբ 2003-2004 մրցաշրջանում թիմը ոչ մի պարտություն չի կրել՝ դառնալով բացառիկ ցուցանիշի հեղինակ:

Ամենաընթերցվածը