Մխիթարյանը Սանչեսի փոխարեն. Մոուրինյոն կապվել է Վենգերի հետ

  • Սպորտ - 11 Հունվարի 2018, 17:29
Չնայած տեղեկություններին, որ Արսենալի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանավորվել է Մանչեսթեր Սիթիի հետ, իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն թվիթերյան էջում գրել է, որ Մանչեսթեր Յունայթեդը նույնպես ցանկանում է ձեռք բերել չիլիացու տրանսֆերը:

Ժոզե Մոուրինյոն կապվել է Արսեն Վենգերի հետ և առաջարկել փոխանակել Սանչեսին Մխիթարյանի հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Մոուրինյոյի կողմից չի ընդգրկվում մեկնարկային կազմում: Նրա տրանսֆերը գնելու հավակնորդներ են համարվում նաև իտալական Ինտերն ու Դորտմունդի Բորուսիան:

Ամենաընթերցվածը