Բիաթլոնի լեգենդը չի կարողացել որակավորվել օլիմպիական խաղերին

  • Սպորտ - 10 Հունվարի 2018, 21:51
Նորվեգացի լեգենդար բիաթլոնիստը Ուլե-Էյնար Բյորնդալենը չի կարողացել որակավորվել Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Որակավորվելու համար Բյորնդալենը պետք է կարողանար մեկ անգամ մտնել առաջին 6-յակի մեջ, կամ էլ երկու անգամ՝ լավագույն 12-ի մեջ: Սակայն նորվեգացին ձախողել է վերջին փուլը և միայն 42-րդն է հասել եզրագծին:

Նշենք, որ 43-ամյա մարզիկը 8 անգամ հաղթել է օլիմպիական խաղերում, ևս 20 անգամ՝ աշխարհի առաջնություններում:

Ամենաընթերցվածը