Տրանսֆերային նորությունները հունվարի 10-ին

  • Սպորտ - 10 Հունվարի 2018, 21:43
Հունվարի 10-ին տրանսֆերային մեծ տեղափոխություններ տեղի չեն ունեցել, սակայն մի շարք հետաքրքիր տեղեկություններ են տարածվել:

1. Diaro Gol-ը տեղեկացրել է, որ Ռեալը բանակցում է Տոտենհեմի հետ Հարի Քեյնի տրանսֆերի շուրջ:

2. Չնայած Զիդանի հայտարարությանը, որ թիմը նորեկների կաիրք չունի, նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կոուտինյոյի տրանսֆերից հետո չի ցանկանում հետ մնալ Բարսելոնայից: Մասնավորապես Ռեալը, ըստ իսպանական մամուլի, ցանկանում է գնել Լիվերպուլի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին:

3. Արսենալը ամենայն հավանակությամբ վաճառելու է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը: Չիլիացին տեղափոխվելու է Մանչեսթեր Սիթի: Տրասնֆերային արժեքը, ըստ բրիտանական պարբերականների, կազմելու է 30 մլն ֆունտ ստեռլինգ:

4. Լոնդոնյան թիմն իր հերթին ցանկանում է Ալեքսիսի պակասը լրացնել Ինտերի ավագ Մաուրո Իկարդիով: Արսենալը պատրաստ է նրա համար 110 մլն եվրո վճարել:

5. Արսենալի հետ կապված մեկ այլ նորություն: Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի գործակալը հաստատել է, որ համապատասխան առաջարկի դեպքում իր հաճախորդը հեռանալու է թիմից: Ժիրուն չի համարվում թիմի մեկնարկային կազմի խաղացող:

6. Հերթական նորությունը Արսենալի հետ կապված է կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենի հետ: Ֆրանսիացին տեղափոխվելու է իսպանական Վալենսիա: Տրանսֆերային արժեքի մասին տեղեկություններ չկան:

7. Don Balon-ը հաղորդել է, որ չինական թիմերից մեկը 95 մլն եվրո է առաջարկել Ռեալին Գարեթ Բեյլի համար: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բաց թողնել հաճախակի վնասվածք ստացող ֆուտբոլիստին, որպեսզի ձեռք բերի բրազիլացի Նեյմարին:

8. Իտալական Gazzetta dello sport-ի տեղեկություններով, ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան տեղափոխվելու է Մանչեսթեր Յունայթեդ: Տրանսֆերային արժեքը կազմելու է 40 մլն եվրո:

9. Բարսելոնայի միանգամից երկու ֆուտբոլիստներ հեռանալու են թիմից: Ռաֆինյա Ալկանտարան տեղափոխվելու է Ինտեր, իսկ Արդա Թուրանը՝ Իստանբուլ Բաշաքշեհիր:

10. Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է տեղափոխվի ԱՄՆ-ի առաջնություն: Ըստ Yahoo sports-ի, Յունայթեդը հնարավոր է շվեդ հարձակվողի տրանսֆերը վաճառի հունվարին, որպեսզի եկամուտ ստանա:

Ամենաընթերցվածը