Լուկակուն կախարդի պատճառով է հեռացել Էվերթոնից

  • Սպորտ - 10 Հունվարի 2018, 17:12
Անգլիական Էվերթոնի սեփականատեր Ֆարադ Մոշիրին հայտարարել է, որ թիմի նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուն որոշել էր հեռանալ կախարդի գուշակությունից հետո:

-Երկու անընդմեջ ամառային տրանսֆերային պատուհանների ընթացքում ես ամեն ինչ արել էի, որպեսզի նա մնար թիմում: Եթե ես ձեզ ասեմ՝ ինչ առաջարկ էինք մենք արել Լուկակուին, դուք հաստատ կզարմանաք: Սակայն երբ մենք պետք է նրա գործակալի հետ քննարկեինք նոր պայմանագրի կետերը, Ռոմելուի մայրը, ով Աֆրիկայում ուխտագնացության էր մասնակցում, ասել էր նրան, որ կախարդի գուշակությունները հուշել են, որ ֆուտբոլիստը պետք է տեղափոխվի Չելսի: Նորությունից հետո Ռոմելուն հեռացել էր և այդպես էլ չէր հայտնվել,-ասել է Մոշիրին:

Հիշեցնենք, որ Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Մանչեսթեր Յունայթեդ: Պոլ Պոգբայից հետո նրա տրանսֆերային արժեքը համարվում է երկրորդ ամենաթանկը պրեմիեր լիգայում:

Ամենաընթերցվածը