Գևորգ Ղազարյանը չի իրացրել 11-մետրանոց հարվածը

  • Սպորտ - 07 Դեկտեմբերի 2017, 14:27

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մարիտիմու»-ն մրցում էր «Կովա դե Պիեդադ»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակը ավարտվել է ոչ-ոքի հաշվով և հետխաղյա 11-մետրանոց հարվածներում «Մարիտիմու»-ն պարտվել է:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 104-րդ րոպեին և չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը:

«Մարիտիմու»-ն դուրս մնաց գավաթի խաղարկությունից:

Ամենաընթերցվածը