ՉԼ. Խմբային փուլի վերջին խաղերը

  • Սպորտ - 07 Դեկտեմբերի 2017, 09:02

Տեղի ունեցան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի E, F, G, H խմբերի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում «Լիվերպուլ»-ը ջախջախիչ 7:0 հաշվով հաղթեց «Սպարտակ»-ին: «Մարիբոր»-«Սևիլիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին, «Ֆեյենորդ»-«Նապոլի» խաղը ևս ավարտվեց 2:1 հաշվով:

G ենթախմբում «Պորտու»-ն 5:2 հաշվով հաղթեց «Մոնակո»-ին: «Բեշիկթաշ»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին:

Եվ վերջին՝ H խմբում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին, իսկ «Տոտենհեմ»-ը 3:0 հաշվով առավելության հասավ ԱՊՕԷԼ-ի նկատմամբ:

Ամենաընթերցվածը