Երևանում Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների մասնակցությամբ կանցկացվի մրցաշար

  • Սպորտ - 06 Դեկտեմբերի 2017, 21:45

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով, 2018թ. նոյեմբերի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի ստուգողական մրցաշար՝ Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների մասնակցությամբ:

ՀՖՖ-ն առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար: Մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները և մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

Ամենաընթերցվածը