Պուտինի հայտարարությունը. «Ռուսաստանը թողնելու է մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերին»

  • Սպորտ - 06 Դեկտեմբերի 2017, 19:59
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն մարզիկները, որոնք չեն որակազրկվել դոպինգ օգտագործելու համար, կարող են մասնակցել Պչենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

-Նրանք շատ երկար ժամանակ են պատրաստվում խաղերին և, գիտակցելով սա, մենք չենք պատրաստվում արգելել մարզիկներին մասնակցել խաղերին,-հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը որակազրկել է Ռուսաստանին օլիմպիական խաղերից: Դոպինգային ստուգումները հաջող անցած մարզիկները կարող են հանդես գալ չեզոք դրոշի ներքո:

Ամենաընթերցվածը