«Պուտինի ներգրավվածության մասին մենք փաստեր չունենք». Սամուել Շմիդտ

  • Սպորտ - 06 Դեկտեմբերի 2017, 17:40
Միջազգային օլիմպիական կոմիտեի hանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդտը մեկնաբանել է հետաքննության արդյունքները, որի պատճառով Ռուսաստանի օլիմպիական հավաքականը որակազրկվել է օլիմպիական խաղերից:

-Սպորտի աշխարհում մենք երբեք նման մասշտաբների մանիպուլյացիաների չէինք հանդիպել: Հետաքննության արդյունքները օլիմպիական շարժմանը մեծ հարված հասցրին,-ասել է Շմիդտը:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ներգրավված է եղել դոպինգային պատմություններին, Շմիդտը պատասխանեց, որ միայն փաստերով է խոսում:

-Պուտինի ներգրավվածության մասին մենք փաստեր չունենք,-նախագահի խոսքերն է մեջբերել Սպորտ Էքսպրեսը:

Նշենք, որ Պուտինը այսօր պետք է հայտարարի ռուս մարզիկների օլիմպիական խաղերին մասնակցելու կամ բոյկոտելու մասին: ՄՕԿ-ը թույլ է տվել անմեղ մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշի ներքո:

Ամենաընթերցվածը