ՄՕԿ-ը 2014-ի օլիմպիական մեդալները վերաբաշխելու է 2018-ի խաղերի ժամանակ

  • Սպորտ - 06 Դեկտեմբերի 2017, 15:06
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ռիչարդ Բախը հայտարարել է, 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի մեդալների վերաբաշխումը տեղի է ունենալու Պչենչհանում կայանալիք խաղերի ժամանակ:

-Նման կերպ մենք մասնակիորեն կպարգևենք մարզիկներին այն զգացողությունները, որը նրանք չէին կարողացել ստանալ նախորդ խաղերի ժամանակ,-ասել է Բախը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի բազմաթիվ ներկայացուցիչների դոպինգ օգտագործելու մեղադրանքով զրկվել են մեդալներից: Բացի դրանից, ՄՕԿ-ը ռուսներին որակազրկել է օլիմպիական խաղերից: Այն մարզիկները, որոնք դոպինգ թեստը առանց հետևանքների են անցել, կարող են ներկայանալ խաղերին չեզոք դրոշի ներքո:

Ամենաընթերցվածը