ՉԼ. 6-րդ տուրի արդյունքները

  • Սպորտ - 06 Դեկտեմբերի 2017, 01:46
Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան A, B, C, D խմբերի վերջին տուրի խաղերը:

A խմբում Մանչեսթեր Յունայթեդը 2-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, իսկ շվեյցարական Բազելը Լիսաբոնում 2-0 հաշվով՝ Բենֆիկային: 1/8 եզրափակիչ դուրս եկան Յունայթեդն ու Բազելը:

B խմբում Բավարիան կարողացավ 3-1 հաշվով հաղթել ՊՍԺ-ին և հավասարվել միավորների քանակով, սակայն երկու թիմերի միջև կայացած խաղերի արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց ֆրանսիական թիմը:

C խմբում Չելսի-Ատլետիկո Մադրիդ խաղն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Ռոման 1-0 հաշվով պարտության մատնեց Ղարաբաղին: Առաջին տեղը զբաղեցրեց իտալական թիմը, երկրորդ տեղը՝ Չելսին:

D խմբում Բարսելոնան և Յուվենթուսը նույն 2-0 հաշվով հաղթեցին Սպորտինգին և Օլիմպիակոսին և դուրս եկան հաջորդ փուլ:

Վաղը կկայանան մյուս 4 խմբերի խաղերը:

Ամենաընթերցվածը