ՄՕԿ-ը ցմահ որակազրկել է Վիտալի Մուտկոյին

  • Սպորտ - 05 Դեկտեմբերի 2017, 23:44
Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացել ցմահ որակազրկել Ռուսաստանի սպորտի նախարար, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Վիտալի Մուտկոյին:

Մուտկոն իրավունք չի ունենալու որևէ կերպ մասնակցություն ունենալ օլիմպիական խաղերին:

Սպորտի նախարարի նախկին տեղակալ Յուրի Նագոռնիխը նույնպես ցմահ որակազրկում է ստացել:

Հիշեցնենք, որ Վիտալի Մուտկոն ՄՕԿ-ի կողմից մեղադրվում էր Ռուսաստանում գործող դոպինգային համակարգի գործունեությանը մասնակցություն ունենալու համար: Ռուսաստանի օլիմպիական հավաքականը նույնպես զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից:

Ամենաընթերցվածը