ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից

  • Սպորտ - 05 Դեկտեմբերի 2017, 23:38

Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականնի ձմեռային Օլիմպիական խաղերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունը և հեռացրել է հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից: Նման որոշում կայացվեց ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, որը կայացավ Լոզանում:

Բացի այդ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն պետք է վճարի 15 միլիոն ԱՄՆ դոլար այն ծախսերի համար, որոնք ՄՕԿ-ը կատարել է ռուս մարզիկների դոպինգային խախտումների հետաքննության համար:

Այն ռուս մարզիկները, ովքեր «մաքուր» կլինեն խթանիչ միջոցներից, կարող են մասնակցել 2018 թվականի Օլիմպիական խաղերին ազատ մարզիկի կարգավիճակով:

Ամենաընթերցվածը