Բավարիայի և ՊՍժ-ի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

  • Սպորտ - 05 Դեկտեմբերի 2017, 20:20
Բավարիայի և ՊՍԺ-ի երկրպագուների միջև ՉԼ-ի 6-րդ տուրի խաղից առաջ բախում է տեղի ունեցել:

Le Parisein-ը տեղեկացնում է, որ մոտ 80 գերմանացի և 30-ից 35 ֆրանսիացի երկրպագուներ ծեծկռտուք են սկսել Մյունխենի կայարաններից մեկում: Պարբերականը նաև գրում է որ բախումը տևել է ոչ ավել, քան 1 րոպե և ավարտվել ֆրանսիացիների օգտին:

Հիշեցնենք, որ 5 տուրից հետո ՊՍԺ-ն 15 միավոր ունի, իսկ Բավարիան՝ 12: Առաջին տեղ զբաղեցնելու համար գերմանական թիմը պետք է առնվազն 3-0 հաշվով հաղթի մրցակցին:

Ամենաընթերցվածը