Ռոնալդուն տեղեկացրել է Պերեսին, որ հեռանալու է թիմից. AS

  • Սպորտ - 14 Նոյեմբերի 2017, 12:52
Մադրիդ Ռեալի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է, որ 2018 թվականի ամռանը հեռանալու է թիմից։

AS պարբերականի աղբյուրը հաղորդել է, որ Պերեսն իր հերթին մտադիր չէ բաց թողել թիմի առաջատարին։ Ռոնալդուն դժգոհ է մնացել այն հանգամանքից, որ նախագահը ցանկացել է իր դիրքի համար ձեռք բերել Կիլիան Մբապպեին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ռեալում է 2009 թվականից։ Նա թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Ամենաընթերցվածը