Իտալիան չի մասնակցելու Աշխարհի առաջնությանը

  • Սպորտ - 14 Նոյեմբերի 2017, 01:49
Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ պատասխան խաղում Իտալիա-Շվեդիա հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:

Առաջին խաղում Շվեդիան հաղթել էր 1-0 հաշվով, ինչի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ փուլ:

60 տարվա մեջ առաջին անգամ Իտալիայի հավաքականը չի մասնակցելու եզրափակիչ փուլին:

Ջանլուիջի Բուֆոնը չկարողացավ բացարձակ ռեկորդակիր դառնալ, քանի որ չի մասնակցելու իր 6-րդ առաջնությանը:

Վաղը կկայանա վերջին խաղը՝ Իռլանդիա-Դանիա:

Ամենաընթերցվածը