The Mirror. Ռեալը պատրաստ է վաճառել Բեյլին

  • Սպորտ - 13 Նոյեմբերի 2017, 19:06
Բրիտանական The Mirror պարբերականը տեղեկացրել է, որ Մադրիդի Ռեալի ղեկավարությունը պատրաստ է համապատասխան առաջարկի դեպքում տրանսֆերի հանել ուելսի հարձակվող Գարեթ Բեյլին:

Բեյլին գնելու հավանական թեկնածուները Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին և Տոտենհեմն են:

Բեյլի վաճառքի դեպքում Իսպանիայի չեմպիոնները կթեթևացնեն աշխատավարձերի ընդհանուր քանակը, որը հնարավոր է հետագայում դրական ազդեցություն ունենա ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքների վրա և հնարավորություն տա նոր ֆուտբոլիստներ գնել: Մասնավորապես, Ֆլորենտինո Պերեսի գլխավոր նպատակներից մեկը անգլիացի հարձակվող Հարի Քեյնն է, ում տրանսֆերային արժեքը հնարավոր է գերազանցի 200 մլն եվրոն:

Հիշեցնենք, որ Բեյլը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից 2013 թվականի ամռանը:

Ամենաընթերցվածը