«Ես դադարեցի հարգել նրան, երբ համեմատվեցի կատվի հետ». Բենզեման՝ Մոուրինյոյի մասին

  • Սպորտ - 13 Նոյեմբերի 2017, 18:38
Մադրիդ Ռեալի հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է իր և Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունների մասին:

-Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր: Ես հարգում էի նրան որպես մարզիչ, իսկ նա՝ ինձ: Սակայն 2011 թվականին հարցազրույցներից մեկի ժամանակ Ժոզեն ինձ կատվի հետ համեմատեց, ինչից հետո ես դադարեցի հարգել նրան: Մենք մոտ մեկ ժամ խոսակցություն ունեցանք, որի ժամանակ ես նրա դեմքին ասացի այն ամենն, ինչ մտածում էի,-ասել է Բենզեման:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը մամլո ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր. «Եթե դուք շան հետ եք, կարող եք դուրս գալ որսի: Սակայն եթե շուն չկա, պետք է կատվի հետ գնալ»:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Ռեալում աշխատել է 2010-2013 թվականների ընթացքում:

Ամենաընթերցվածը